Taregir Logo
Icons


Ուրբաթ
 
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ՄԱՐՏԻ 1-Ի 10 ԶՈՀԵՐԻՆ
 
ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ՄԱՐՏԻ 1-Ի 10 ԶՈՀԵՐԻՆ

Երեւանում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը՝ նախագահ Սուեր Բելասենի գլխավորությամբ: Ավելի քան 300 երկրներից ժամանող պատվիրակներ, ինչպես նաեւ եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ ապրիլի 6-8-ը Հայաստանում կմասնակցեն մարդու իրավունքներին նվիրված "Արդարադատություն, Նոր մարտահրավերներ" թեմայով միջազգային համաժողովը:

Հանձնաժողովը կազմակերպում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան:

ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը հայտարարել է, թե արդարադատության իրականացումը Հայաստանում շարունակում է մնալ որպես հիմնական խնդիր. "Եվ Հայաստանում, եւ մյուս երկրներում թիվ մեկ պրոբլեմը, որի դեմ մենք պայքարում ենք, անպատժելիությունն է: Բացի այդ, մեզ համար կարեւոր խնդիր է, թե ինչպես կարող է սովորական քաղաքացին արդար վերաբերմունքի արժանանալ դատարանի կողմից: Եվ վերջապես՝ արդար դատարանը մեր վերջնական նպատակն է, ինչը ներառում է ամեն բաղադրիչ՝ փաստաբանական ծառայություն, վճիռ, կողմերի հավասարության ապահովում եւ այլն:

Մարտի 1-ից հետո իրավիճակը Հայաստանում՝ կապված հանրահավաքների ազատ անցկացման խոչընդոտների ու մարդկանց ազատազրկման դեպքերի հետ, իհարկե, անհանգստացնող է։ Պետք է ձգտել վերականգնել ազատ արտահայտմանն ուղղված այն իրավիճակը, որ եղել է մինչեւ մարտի 1-ը եւ վիճակն անհամեմատ կբարելավվի այդ առումով։

Մենք դարձյալ պիտի անդրադառնանք մարտի 1-ի դեպքերին։ Այս դեպքում նույնպես գործ ունենք արդարադատության չիրագործման հետ։ Զոհվել է տասը մարդ, սակայն բոլորին է հայտնի, որ նրանց սպանության գործով ոչ ոք ձերբակալված չէ: Մենք կխոսենք նաեւ մարտի 1-ի դեպքերի հետեւանքով ազատազրկված այն տասը մարդկանց ճակատագրերի մասին, ովքեր չեն կատարել ծանր հանցագործություններ. սակայն այս պահին ազատազրկված են. նրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է, ով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման":

Մոտ երկու ամիս հետո կմեկնարկի միջազգային համաժողովը, եւ Հայաստանի իշխանությունների շահերից է բխում կատարել ցանկացած դրական փոփոխություն արդարադատության համակարգում: Համաժողովին նախապատրաստվելով՝ մենք, բնականաբար, հետեւում ենք արդարադատության վիճակին Հայաստանում՝ քննարկում դրա վրա ներազդելու տարբեր մեխանիզմներ",-ասել է նա:

Համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ Սերժ Սարգսյանին:

 
 
 
Խմբագրական
ՉԱՓՈՐՈՇԵՄ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԴ
Վերջապես… Հեռուստաեթերի գարշահոտը վերջապես հասավ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի քթին։ Քթին այն մարդու, որը հաճախականությունների մրցույթներում ժամանակին "5"-եր էր շռայլում այսօր եթերը զբաղեցնող հեռուստաընկերություններին եւ "1"-եր ու "2"-ներ՝ հեռուստաճաշակի օրենսդիր "Ա1+"-ին։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
12.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: