Taregir Logo
Icons


Չորեքշաբթի
 
ՃԳՆԱԺԱՄԸ ԱԶԴԵԼ Է ՆԱԵՎ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ՎՐԱ
 
ՃԳՆԱԺԱՄԸ ԱԶԴԵԼ Է ՆԱԵՎ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ՎՐԱ

Այսօր պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը, հարկային վարչարարության անհամաչափությունը, ներգրաված վարկային ռեսուրսների՝ տնտեսության խթանման ոչ բավարար մակարդակը երբեմն անուղղակի եւ ուղղակի կերպով ազդում եւ խորացնում է ֆինանսատնտեսական ճգնաժամը: Այս ամենը բացասաբար են անդրադառնում տնտեսության տարբեր ճյուղերի վրա: Մասնավորապես, խնդրից անմասն չեն մնում խաղող մթերող, վերամշակող, ինչպես նաեւ այսօր շուկայում հայտնի գինեգործությամբ զբաղվող կազմակերպությունները:

ՀՀ-ն ներքին շուկան մատակարարող եւ արտերկիր արտահանող "Վեդի Ալկո" ընկերության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը անդրադարձավ այս հարցին. "Ինձ թվում է, որ ճգնաժամը ազդել է բոլոր ոլորտների, այդ թվում նաեւ մեր տնտեսության եւ խաղողի մթերման վրա: Այս տարի գները ցածր են եղել՝ նախորդ տարիների համեմատ: Կրճատվել են արտահանման ծավալները, այսինքն՝ եթե պահանջարկ չկա, առաջարկը էժանանում է, դրա համար այն ազդում է նախնական արտադրանքի վրա: Այդ թվում՝ խաղողի վրա": Իսկ մեր հարցին, թե ինչ գնով են մթերել խաղողը, Ղազարյանը պատասխանեց. "Սահմանված գին գոյություն չունի, բոլորս էլ կարողանում ենք լավ հաշվել, կա ինքնարժեք, սակայն մենք Եղեգնաձորում խաղողը մթերեցինք 200 դրամով, Արարատյան դաշտի խաղողը 100 դրամով ենք մթերել, կախված որակից՝ խաղողի գները տարբեր են լինում: Ամեն դեպքում, մենք ամեն բան արել ենք, օգնել ենք մեր գյուղացուն, որպեսզի իրենց բերքը մթերենք հնարավորինս բարձր գներով": Իսկ թե որպես պատգամավոր ինչպես է կազմակերպում իր հանդիպումները համայնքի բնակիչների հետ, Մանվել Ղազարյանը հավելեց. "Հանդիպումները լինում են ավելի շատ չպլանավորված: Քանի որ ես որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր միշտ աշխատել եմ համայնքապետերի հետ, անհնար է այսքան համայնքների հետ աշխատել, եւ որպեսզի ռացիոնալ օգտագործենք ժամանակը, խնդիրները մեզ ներկայացնում են համայնքապետերը: Ելնելով առկա խնդիրներից, մենք դրանց տալիս ենք հնարավոր լուծում: Մշտական հեռախոսակապի մեջ ենք համայնքապետերի հետ":

 
 
 
Խմբագրական
ՉԱՓՈՐՈՇԵՄ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԴ
Վերջապես… Հեռուստաեթերի գարշահոտը վերջապես հասավ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի քթին։ Քթին այն մարդու, որը հաճախականությունների մրցույթներում ժամանակին "5"-եր էր շռայլում այսօր եթերը զբաղեցնող հեռուստաընկերություններին եւ "1"-եր ու "2"-ներ՝ հեռուստաճաշակի օրենսդիր "Ա1+"-ին։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
10.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: