Taregir Logo
Icons


Հինգշաբթի
 
"ԼՈՌԻ" ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԵՆՔ ԵՆ ԻՐԵՆՑ ՍՏՈՒԳԵԼՈՒ, ՈՉ ԹԵ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ
 

"Լոռի" ջրմուղ-կոյուղու տնօրեն Արարատ Գինոսյանը պաշտոնից ազատվել է` նշանակվելով նույն ընկերությունում վերստուգող: Այդ առթիվ պաշտոնական ձեւակերպման մեջ ասվում է. "Հետեւելու է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգելու է ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը": Կարելի է պատկերացնել, որ այսուհետ իրենք են իրենց ստուգելու, ոչ թե Վերահսկիչ պալատը, որ այս ոլորտում ուսումնասիրություն էր արել եւ չարաշահումներ արձանագրել` գերմանական վարկի ծախսման գծով: Այս ոլորտում առկա են նաեւ այլ խնդիրներ` կապված բնակչության "վզին" արհեստականորեն փաթաթած պարտքերի հետ, սակայն, ցավոք, Վերահսկիչ պալատն այս հարցով ուսումնասիրություն չի արել, քանի որ վերջինիս ուշադրության կենտրոնում առավելապես բյուջեին, եւ ոչ թե բնակչությանը հասցվող վնասն է:

Նշենք, որ "Հայջրմուղկոյուղին" հանրապետական հեռուստաալիքներով պարբերաբար զգուշացնում է մինչեւ այսինչ ժամանակահատվածը ներկայանալ ջրմուղի գրասենյակներ` "ճշտելու պարտքերը", "հակառակ դեպքում դրանք կամրագրվեն որպես հիմնական եւ կգանձվեն դատական կարգով": Այս պարագայում անուղղակի խոստովանություն է արվում, որ այդ պարտքերը (որոնց մի մասը 2002թ. կառավարության որոշմամբ "համաներվել" են, բայց շարունակում են "նստած" մնալ բաժանորդների հաշվի համարին) չճշտված են, եթե դրանք ճշտելու անհրաժեշտություն կա: Ջրմուղի կատարած սխալ հաշվարկի պատճառով վանաձորցիների մի մասը ստիպված է տրանսպորտային լրացուցիչ ծախսեր կատարել` հասնելով "Դիմաց" թաղամասի գրասենյակ: Օրերս "Լոռի" ջրմուղ-կոյուղու տնօրինությունը հայտարարեց, որ ջրմուղի 2-րդ բաժանմունք է գործում նաեւ Վանաձորի կենտրոնական հանրախանութի 1-ին հարկում, սակայն այդ բաժանմունք ասվածը, պարզվեց, ընդամենը ջրաչափի տեղադրման պայմանագիր կնքող կետ է` ավտոբուսի դիսպետչերական կետի նմանությամբ: Մեր այցելության պահին պարտքի վերահաշվարկի խնդրանքով դիմող քաղաքացիներին խորհուրդ էին տալիս "բարձրանալ վերեւ": "Վերեւ` որտե՞ղ, 2-րդ հա՞րկ"` քաղաքացու հարցին ի պատասխան բացատրեցին. "Չէ, չէ, մեր գլխավոր բաժանմունքը": Իսկ հարցին, թե "Տնօրենի անունով կարո՞ղ ենք դիմում ներկայացնել"` պատասխանեցին, որ դիմումի նման ձեւ իրենց մոտ չկա, այլ միայն` ջրաչափեր տեղադրելու առթիվ կնքվող պայմանագրերի: Այս ոլորտին առնչվող պաշտոնական պարզաբանումներ չհաջողվեց ստանալ, քանի որ "Լոռի" ջրմուղ-կոյուղու գրասենյակի հեռախոսը անգլերեն լեզվով հաղորդագրություն էր մատուցում` կատվի մլավոցի նմանությամբ, որից հետո հավաքվող քառանիշ հեռախոսահամարներից ոչ մեկը չէր պատասխանում: Կողմնակի աղբյուրներից տեղեկացանք միայն, որ գրասենյակի աշխատողների մեծ մասը փոխվել են (թերեւս, Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքների "կուժն ու կուլան" միջին օղակի աշխատողների "գլխին է կոտրվել"), իսկ նոր տնօրեն Արիստակես Ղուկասյանն աշխատում է "միջազգային գլխավոր տնօրենի տեղակալի" հաստիքով: Համենայն դեպս, ջրմուղի նորաբաց "դիսպետչերական կետում" ջրաչափ տեղադրելու դիմումները գրվում էին տեղակալի անունով:

Գայանե Հովսեփյան

 
 
 
Խմբագրական
ՉԱՓՈՐՈՇԵՄ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԴ
Վերջապես… Հեռուստաեթերի գարշահոտը վերջապես հասավ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի քթին։ Քթին այն մարդու, որը հաճախականությունների մրցույթներում ժամանակին "5"-եր էր շռայլում այսօր եթերը զբաղեցնող հեռուստաընկերություններին եւ "1"-եր ու "2"-ներ՝ հեռուստաճաշակի օրենսդիր "Ա1+"-ին։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
11.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: