Taregir Logo
Icons


Հինգշաբթի
 
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ
 
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ

ԱԺ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տեսակետն արտահայտեց կառավարության՝ ԱԺ-ին ներկայացրած օրենսդիր փաթեթի վերաբերյալ, համաձայն որի առաջարկվում է ավելացնել տեղական հարկերի 10 հարկատեսակ:

ՀՅԴ-ի առարկությունները օրենսդիր փաթեթի վերաբերյալ ձեւակերպվեցին այսպես. "Ի՞նչ սկզբունքներով են որոշված այս հարկատեսակները, ինչքա՞ն բեռ է բերելու ազգաբնակչության և սոցիալապես խոցելի անձանց վրա, որքանո՞վ է այս առաջարկը համապատասխանում կառավարության կողմից հայտարարված տարածքային համաչափ զարգացման սկզբունքին և ինչպիսի՞ ռեսուրսներ կան, որոնք հաշվառված են և այդ հաշվառման ներքո այս հարկերը որքանո՞վ կարող են նպաստել այդ համայնքների զարգացման խնդրի լուծմանը: Արդյո՞ք ներկայացված մակարդակով այն քաղաքական էական ենթատեքստ չունի":

Առարկությունները ունեն 4 հիմնական ուղղություններ` տնտեսական հիմնավորումն է, սոցիալական դրդապատճառը կամ հետևանքները, տարածքային համաչափ զարգացման համատեքստում ազգաբնակչության տիրապետող ռեսուրսների ճիշտ օգտագործումը և քաղաքական ուղղվածությունը:

Արծվիկ Մինասյանի խոր համոզմամբ, այն տեսքով, ինչպիսին նախագիծը այժմ է, չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: "Այն, ինչը մակերեսային ձևով ներկայացվում է, դրա հիմքում արդարացված են հետևյալ հիմնավորումները, որ այս հարկային քաղաքականությունը մի կողմից բերելու է սեփականության նոր վերաբաշխման հնարավորության ընձեռմանը, մյուս կողմից ուժեղացնում է համայնքի անբարեխիղճ ղեկավարների դիրքերը և թուլացնում է բարեխիղճներինը: Քանի որ այն լծակը, որը տրվում է համայնքի ղեկավարներին՝ սա է հուշում. մասնավորապես, հարկ վճարողի կողմից հարկը ժամանակին չվճարելու դեպքում սեփականության իրավունքից զրկելու հայցով դիմել դատարան": Սա, ըստ Արծվիկ Մինասյանի` էական վտանգ է ներակայացնում հատկապես այն համայնքներում, որտեղ քաղաքացիները կամ ազգաբնակչությունը չունեն եկամտի մեծ հոսքեր: ՀՅԴ ներկայացուցիչը նաև հավելեց, որ կառավարությունը այս նախագծով հերթական անգամ իր չմշակված և խոր վելուծությունների չենթարկված քայլն է կատարում, առանց հաշվի առնելու թե տնտեսական, թե սոցիալական, և թե քաղաքական հետևանքները:

Հարկատեսակներից առանձնացնելով "Հանրային տարածքների զբաղեցման հարկը", նշեց, որ այն կարող է կիրառվել ժողովներ, հանրահավաքներ իրականացնելու ժամանակ: Մինասյանի համոզմամբ, Երևանում կսահմանվի այնքան բարձր հարկ, որը կհանգեցնի քաղաքացիներին իրենց սահմանադրական իրավունքը չկատարելուն կամ նոր կոնֆլիկտների առաջացմանը:

Օրենսդիր փաթեթին այս տեսքով դեմ են արտահայտվել նաև ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, "Ժառանգությունը":

 
 
 
Խմբագրական
ՉԱՓՈՐՈՇԵՄ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԴ
Վերջապես… Հեռուստաեթերի գարշահոտը վերջապես հասավ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի քթին։ Քթին այն մարդու, որը հաճախականությունների մրցույթներում ժամանակին "5"-եր էր շռայլում այսօր եթերը զբաղեցնող հեռուստաընկերություններին եւ "1"-եր ու "2"-ներ՝ հեռուստաճաշակի օրենսդիր "Ա1+"-ին։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
11.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: