ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
"Աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում հանդիպում կունենա Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ",¬ նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հուսանք՝ Սերժ Սարգսյանը չի կորցնի զգոնությունը, չի տարվի Եղիսաբեթ Երկրորդով, չի գայթակղվի նրա կարգավիճակով եւ չի նախանձի նրան։ Այլապես, վերադառնալով Հայաստան, կարող է ակամա հայտնվել անգլիական թագուհու դերում։