Taregir Logo
Icons


Հինգշաբթի
  Տեխնիկական պատճառներով փետրվարի 6-ին "Տարեգիրի" հերթական թողարկումը հնարավոր չի եղել ժամանակին տեղադրել կայքէջում։ Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։  
 
 
7 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԱՄՈՒՍՆՈՒ. ԿԱՆԱՅՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ 7 ՏԱՐԻ ԵՐԿԱՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ
 
7 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԱՄՈՒՍՆՈՒ. ԿԱՆԱՅՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ 7 ՏԱՐԻ ԵՐԿԱՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ

ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հիվանդացությունների և մահացությունների մակարդակի վերաբերյալ տվյալներ:

ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 74 տարի է: Սակայն կանանց և տղամարդկանց կյանքի միջին տևողության տարբերությունը կազմում է մոտավորապես 7 տարի: Հայաստանում կանանց կյանքի միջին տևողությունը 77 տարի է, իսկ տղամարդկանցը` 70: Սակայն արևմտյան Եվրոպայի երկրներում կյանքի միջին տևողությունը 80 տարի է: Մահացության ցուցանիշը Հայաստանում դեռևս բարձր է և ամենաբարձրն արձանագրվում է սիրտանոթային հիվանդություններից, ապա չարորակ գոյացություններից, որոնց հաջորդում են շնչառական օրգանների, մարսողական օրգանների հիվանդությունից։ Մահաբեր հիվանդությունների շարքը շարունակում է շաքարային դիաբետը, հաճախակի են մահերը նաեւ թունավորումներից ու վթարներից: Կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և բուժումը, Թաթուլ Հակոբյանը հարկ համարեց նշել, որ պետք է լուրջ ուշադրություն դարձնել ուռուցքային հիվանդություններին, որպեսզի նվազի մահացության մակարդակը:

Մանկական մահացությունների 80 տոկոսը գրանցվում է 0-1 տարեկանում. առավել հաճախ մահանում են մինչև մեկ ամսական, երբ առկա են տարբեր բարդություններ, պաթոլոգիաներ և այլն: Սակայն փոխնախարարը նշեց, որ տարեցտարի նվազում է մանկական մահացության ցուցանիշը: Հիվանդացության առումով առաջին տեղում է շնչառական օրգանների հիվանդությունները, երկրորդ տեղում ` սիրտանոթային հիվանդությունները, ապա մարսողական օրգանների, միզասեռական օրգանների և ներզատական համակարգի հիվանդությունները: Թաթուլ Հակոբյանը նշեց, որ ԱՊՀ երկրների և հարևան երկրների համեմատ մեր հանրապետությունում ծխախոտի օգտագործման ցուցանիշը բավականին բարձր է` 55 տոկոս: Նաև հավելեց, որ քարոզչական աշխատանքներն այնքան մեծ արդյունք չեն տալիս, որքան ծխախոտի գնի էական աճը: Դա, ըստ նրա` ամենաարդյունավետ միջոցն է: Եթե եվրոպական երկրներում մեկ տուփ ծխախոտը 5 դոլարի կամ եվրոյի սահմաններում է, ապա մեր հանրապետությունում ծխախոտը բավականին մատչելի է: Մոռացավ նշել՝ նաեւ անորակ։

Ծխախոտամոլության այս մակարդակի պայմաններում դժվար է կանխարգելել սիրտանոթային և սուր շնչառական հիվանդությունները: Հենց ծխախոտամոլությունն է նպաստում թոքի քաղցկեղին: "Ծխախոտի մեջ բազմաթիվ կոնցերոգեն ֆերմենտներ կան, որոնք առաջացնում են թոքի քաղցկեղ":

Ըստ փոխնախարարի` վիճակը բարվոք է ալկոհոլի օգտագործման առումով: մեկ շնչի հաշվով տարեկան 1.4 լիտր ալկոհոլ։ ԵՄ երկրներում այն հասնում է 11.4, հարևան Վրաստանում՝ 1.6, Թուրքիայում՝ 1.4 և Ադրբեջանում՝ 4.3: Սակայն սա դեռ չի նշանակում, որ մտահոգվելու կարիք չկա:

 
 
 
Խմբագրական
Մեր ոչխարներին այսուհետ մորթազերծ կանեն ոչ թե պարսիկները, այլ հայերը
Վերջին մի քանի ամիսներին հայկական լրատվամիջոցները ոչխարների մասին ավելի շատ են գրում, քան մեր հասարակության որեւէ խավի։ Պատճառը ոչխարների զանգվածային արտահանումն է Հայաստանից։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
11.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: