"2009թ. Հայաստան են այցելել 575.281 զբոսաշրջիկ, որը 3 տոկոսով ավելի է 2008թ. համեմատ",¬ երեկ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Մինչդեռ Համաշխարհային զբոսաշրջային այցելությունների 4 տոկոս անկում է գրանցվել: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 60 տոկոսը կազմում են սփյուռքահայերը: "Աշխարհագրությունն ընդլայնվում է, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն էլ՝ գնալով մեծանում է",- նշեց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ զբոսաշրջիկները հիմնականում գալիս են ԱՊՀ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից և Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից, ինչպես նաև Սկանդինավյան, Լատինամերիկյան երկրներից: Հայաստան զբոսաշրջիկների խմբեր են ժամանել նաև Թուրքիայից:
Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը հասնում է 526.000-ի, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.1 տոկոսով: Ապրեսյանը չասաց՝ նրանցից բոլո՞րն են վերադարձել Հայաստան, թե՞ կան նաեւ այնպիսիք, որոնք դեռեւս զբոսնում են օտար ափերում։ Հայ զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այցելել եվրոպական երկրներ, ծովային հանգիստ առաջարկող երկրներ: