Taregir Logo
Icons


Ուրբաթ
  Տեխնիկական պատճառներով փետրվարի 6-ին "Տարեգիրի" հերթական թողարկումը հնարավոր չի եղել ժամանակին տեղադրել կայքէջում։ Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։  
 
 
ՈՉԽԱՐԻ ԳԻՏԱԿ ԵԶԴԻՆ ՉԽԱԲՎԵՑ
 
ՈՉԽԱՐԻ ԳԻՏԱԿ ԵԶԴԻՆ ՉԽԱԲՎԵՑ

"Էլ ի՞նչ եզդի առանց ոչխար",- իրենք իրենց մասին ասում են եզդիները: Երեկ Եզդիների ազգային միության անդամ Օմար Մամոյանը "Հայելի" ակումբում ահազանգեց, որ Հայաստանում ոչխարների բիզնեսը վերցնում են եզդիներից:

Նրա ընդդիմախոս՝ Գյուղնախարարության անասնաբուծության ¨ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը երեկ զուր փորձում էր հանգստացնել Օմար Մամոյանին՝ ասելով. "Հանրապետությունում ոչխարի քանակը բավարար է, ¨ մոտակա 2-3 տարվա ընթացքում մենք կունենանք կտրուկ աճ: Մեր տվյալների համաձայն` անցյալ տարի հանրապետությունում կար շուրջ 560 հազար գլուխ ոչխար, որից 430 հազարը մայրական գլխաքանակն էր: Այսինքն` նման շարժի դեպքում ենթադրվում է`տարեկան 450 հազար մորթման ենթակա գլխաքանակ":

Ոչխարի բիզնեսի գիտակ Օմար Մամոյանը, առանց երկարացնելու, ուղիղ ասաց, որ չի հավատում Աշոտ Հովհաննիսյանին՝ավելացնելով. "Ժամից ես եմ գալիս, տեր ողորմեան ինքն է կարդում":

Միաժամանակ Մամոյանը երեկ չհերքեց այն փաստը, որ եզդիներն իրենց ոչխարները վաճառել են առաջարկված բարձր գնի համար, իսկ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում, գոնե մայրական ոչխարների արտահանման լիցենզիա չտրամադրելու համար:

"Եթե նախկինում 1 կգ գառի միսն արժեր 1500 դրամ, ապա այսօր 4000 դրամով է վաճառվում: Նախորդ տարիներին մատաղի մեկ գառի արժեքը 15-20 հազար դրամ էր, իսկ այսօր 65 հազար դրամ է: նախորդ տարի 145 հազար գլուխ ոչխար երկրից արտահանվել է միայն 3-4 ամսում, իսկ փոխարենը Վրաստանից Հայաստան է ներմուծվել 17 300 գլուխ: Հայաստանն այս գործում առաջատարներից է եղել, իրենք են մեզանից տարել, ինչո՞ւ պետք է նման իրավիճակ ստեղծվի",- Գյուղնախարարության ներկայացուցչին դիմեց Մամոյանը:

Պատասխանի փոխարեն՝Աշոտ Հովհաննիսյանն իր հերթին հարց տվեց Մամոյանին՝ինչո՞ւ են եզդիներն իրենց ապրանքը վաճառել արտահանողներին:

Եզդիների ներկայացուցչի պատասխանը տրամաբանական էր . "Եթե ձեզ բարձր գին առաջարկեն, չե՞ք վաճառի ձեր ապրանքը: Մենք դեմ ենք արտահանելուն, սակայն բարձր գին են առաջարկում: Այս հարցում թերացել են պատասխանատու մարմինները, որոնք չեն սահմանափակել արտահանումը, այսինքն՝դուք":

 
 
 
Խմբագրական
Մեր ոչխարներին այսուհետ մորթազերծ կանեն ոչ թե պարսիկները, այլ հայերը
Վերջին մի քանի ամիսներին հայկական լրատվամիջոցները ոչխարների մասին ավելի շատ են գրում, քան մեր հասարակության որեւէ խավի։ Պատճառը ոչխարների զանգվածային արտահանումն է Հայաստանից։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
12.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: