ՀՀ ոստիկաններն առանց հրմշտոցի, ուժի կիրառման չեն կարողանում ապրել: Երեկ նրանք այդ հաճույքից իրենց չզրկեցին ի պաշտպանություն քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդների կազմակերպած երթի ընթացքում:
ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ ոստիկանները երթի մասնակիցներին կարգադրեցին երթը շարունակել մայթով՝պատճառաբանելով, թե երիտասարդները խանգարում են երթ¨եկությանը: Երիտասարդները հրաժարվեցին դուրս գալ փողոցից՝նշելով, որ մայթը նեղ է երթի համար: Օգտվելով առիթից՝ ոստիկանները հարձակվեցին երթի մասնակիցների վրա եւ սկսեցին հրմշտել նրանց:
Հակահարված չստանալով երիտասարդներից՝ հիասթափված ոստիկանները դադարեցրեցին հրմշտոցը եւ հասկացան, որ երթը պետք է շարունակվի մայթով: