Taregir Logo
Icons


Հինգշաբթի
 
ՀՀԿ-Ն ԿՔՎԵԱՐԿԻ ՓԻՍԻԿԻ ՆՄԱՆ
  ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԱՆԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀՀԿ-Ն ԿՔՎԵԱՐԿԻ ՓԻՍԻԿԻ ՆՄԱՆ

ԱԺ-ն երեկ բուռն քննարկում է ծավալել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քննադատեց ընդդիմությանը` իշխանության գործադիր թեւին լավ չքննադատելու համար:

"Եթե ես լինեի ընդդիմություն, կասեի՝ էս ի՞նչ օրինագիծ եք բերել խորհրդարան",-հայտարարեց Սահակյանը՝նկատի ունենալով կառավարության ներկայացրած Հարկային փոփոխությունների փաթեթը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկում է ավելացնել 8 նոր հարկատեսակ:

Գալուստ Սահակյանին երեկ այնքան զայրացրեց կոալիցիոն գործընկերների պասիվությունը, որ նա նրանց մեղադրեց անգիտության մեջ. "Ես վստահ եմ, որ հիմա դնենք քվեարկության, օրինագիծը կանցնի, բայց այս 15 օրը թող անգիտությունից հանի ձեզ":

Շարունակելով իր քննադատական խոսքը՝ Սահակյանն ասաց, թե պատգամավորներն ու մամուլը թյուրիմացության մեջ են, ոչ մի հարկ էլ չի ավելանում, ՏԻՄ-երը պետք է որոշեն` որքան հարկ են գանձելու: Օրենսդրական փաթեթում ամրագրված է, որ համայնքը կարող է գնահատել եւ վերագնահատել օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում եւ վերագնահատում իրականացնող լիազոր մարմնին կամ վիճարկել դատական կարգով: Գալուստ Սահակյանի ջանքերն ապարդյուն էին, ՀՀԿ-ականները երեկ այդպես էլ չհամարձակվեցին քննադատել Կառավարության ներկայացրած Հարկային փաթեթը:

Օրինագծին դեմ "Ժառանգության" կարծիքով, սա կարող է բերել արտագաղթի: "Եթե գյուղացին չունի հող, իսկ եթե հարկ դնեն, նա ստիպված կլինի հրաժարվել իր հողակտորից, նա կլքի երկիրը",-հայտարարեց "Ժառանգության" պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Իսկ Ստեփան Սաֆարյանի կարծիքով ներկայացված Հարկային փաթեթը պիրատություն եւ ավազակահենություն է:

Ի պատասխան Գալուստ Սահակյանի՝երեկ ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ նկատեց. "Կոալիցիոն նախարարները կողմ են քվեարկել ներկայացված նախագծին, իսկ նույն քաղաքկան ուժի պատգամավորները մամուլի եւ ժողովրդի առջեւ ներկայանում են սրտացավ մարդիկ եւ դեմ են արտահայտվում: Նրանք վաղը կողմ են քվեարկելու ինչպես փիսիկ: Մարդիկ հացի փող չունեն, դուք ուզում եք ժողովրդին լրի՞վ ոչնչացնել":

Օրենսդրական փաթեթը ԱԺ-ն քվեարկության կդրվի 15 օրից:

 
 
 
Խմբագրական
ՄԵՐ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՄՈՐԹԱԶԵՐԾ ԿԱՆԵՆ ՈՉ ԹԵ ՊԱՐՍԻԿՆԵՐԸ, ԱՅԼ ՀԱՅԵՐԸ
Վերջին մի քանի ամիսներին հայկական լրատվամիջոցները ոչխարների մասին ավելի շատ են գրում, քան մեր հասարակության որեւէ խավի։ Պատճառը ոչխարների զանգվածային արտահանումն է Հայաստանից։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
11.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: