Taregir Logo
Icons


Հինգշաբթի
 
ՈՎ ՈՒՄ ԽԱԲՍ ՏՎԵՑ
 
ՈՎ ՈՒՄ ԽԱԲՍ ՏՎԵՑ

Հայ-թուրքական հարաբերություններում Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը նախկին ՀՅԴ-ական, "Ակունք" քաղաքական, վերլուծական կենտրոնի նախագահ Ռուբեն Հակոբյանը համարում է ձախողված:

"Այդ գործընթացը ընթանում էր ֆուտբոլային խաղի կանոններով, որտեղ մեծ դեր ունի խաբսը: Հենց ի սկզբանե կողմերը միմյանց հետ ազնիվ չէին եւ աշխատում էին, որքան հնարավոր է շատ խաբս տալ",-երեկ "Հայելի" ակումբում հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:

Այս պահին դրությամբ նա հաղթող է համարում Թուրքիային. "Թուրքիային հաջողվեց լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում` Հայաստանի հրավերով: ՀՀ իշխանություններին մեկ տարի ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի բարձրաձայն ընդունի, որ Թուրքիան մեր հետ խոսում է նախապայմանների լեզվով: Միամիտ պետք է լինել կարծելու համար, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կձեւավորի՝ հաշվի չառնելով Ադրբեջանի գործոնը, ԼՂ հիմնախնդիրը":

Հակոբյանը կարծում է, որ Հայաստանն այսօր շատ ավելի կարեւոր խնդիր ունի. "Կոռուպցիան մեր պետության հերն անիծել է: Կոռուպցիան այսօր փթթում է մեր երկրում: Հայաստանը դատարկվում ու ծերանում Է":

Երեկ Հակոբյանի ընդդիմախոսն էր ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նա չհերքեց, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը մտահոգիչ է, սակայն համաձայն չէր որ վիճակը անուղղելի է: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Մելիքյանը համոզված է, որ անկախ նրանից, թե ինչ են հայտարարում այսօր թուրք պաշտոնյանները ու որքան կձգձգվի արձանագրությունների վավերացումը Թուրքիայում, միեւնույն է այն ընդունվելու է:

ՀՀԿ ներկայացուցիչը գտնում է, որ պետք է տարանջատել արձանագրությունները եւ թուրք պաշտոնյանների հայտարարությունները. "Արձանագրություններում նախապայմաններ չկան, սակայն Թուրքաին միշտ էլ փորձել է մեզ հետ խոսել նախապայմանների լեզվով: Սա 8 տարվա գործընթացը":

Այսինքն, հայ-թուրքական հարաբերություններում դուք շարունակո՞ւմ եք նախորդների քաղաքականությունը, որը 8 տարի առաջ է սկսվել. լրագրողներից մեկի այս հարցին՝ Մելիքյանը պատասխանեց. "Ոչ, նոր ենք սկսել: Մենք երկու թշնամաբար իրար տրամադրված պետություններ ենք, եւ ժողովուրդներին պատրաստել է պետք":

 
 
 
Խմբագրական
ՄԵՐ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՄՈՐԹԱԶԵՐԾ ԿԱՆԵՆ ՈՉ ԹԵ ՊԱՐՍԻԿՆԵՐԸ, ԱՅԼ ՀԱՅԵՐԸ
Վերջին մի քանի ամիսներին հայկական լրատվամիջոցները ոչխարների մասին ավելի շատ են գրում, քան մեր հասարակության որեւէ խավի։ Պատճառը ոչխարների զանգվածային արտահանումն է Հայաստանից։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
11.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: