Այսօր ՀՀ-ում ինտերնետ կապը սահմանափակ է սպառողների համար:
Պաշտոնական տվյալների ուսումնասիրությունից ակնհայտ, որ այսօր ՀՀ-ում ինտերնետից օգտվողների թիվը խիստ սահմանափակ է: Սա պայմանավորված է մի քանի գործոններով: Մասնավորապես, համակարգիչների սահմանափակ լինելը մեր երկրում, ինչպես նաեւ ինտերնետի անմատչելիությունը սպառողների համար: Պարզ օրինակ բերենք. այսօր ՀՀ ինտերնետ են մտցնում երկու կազմակերպություններ՝ Արմենթելը եւ Ֆայբերնետը, որոնք կարող են մանրածախ վաճառել ինտերնետ: Եւ այդ գինը չպետք է այժմ գերազանցի 1 մեգաբայթ վրկ. արագության դիմաց 174.000 դրամ, ներառված ավելացված արժեքի հարկ։ Սա պետք է հանդիսանա ըստ չափանիշների չափման միավոր: Նույնիսկ երբ փորձում ենք հաշվել մի փոքր ավելի բարձր գներով, տարբեր ծախսեր ներառել, որոնք կարող է եւ չլինեն, սակայն բոլոր տարբերակներում չկարողացանք անցնել 0,6-0,7 դրամի սահմանը 1 մեգաբայթի դիմաց: Մինչեւ այսօր, ենթադրենք՝ հայլայն ծառայության պարագայում 100 մեգաբայթը վաճառվում է 4.800 դրամով, իսկ 1 տարով բաժանորդագրությունը՝ 1.200 դրամով: Այսինքն՝ ակնհայտ է, որ ինտերնետ մատուցող օպերատորները աշխատում են գերշահույթով:
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդ. առաջին մասի 3-րդ կետի համաձայն, ոլորտը կարգավորող մարմինը, տվյալ դեպքում՝ "Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը" իրեն լիազորված օրենքի պահանջով պետք է դասակարգի ծառայությունները, ինչպես նաեւ ինտերնետ շուկաները, որակը, տեխնիկական պահանջները, գնային այլ հատկանիշները տարբերվում են: Եւ ըստ այդմ, ֆիքսված հեռախոսակապը, ֆիքսված հեռախոսագծով օգտագործմամբ, ինտերնետ հասանելիության շուկաներում գերիշխող է ճանաչել "Արմենթելին", իսկ շարժական կապի օգտագործմամբ ինտերնետ ծառայության շուկայում գերիշխող է ճանաչել "VIVA cell"-ին:
Բացի վերոգրյալից, այսօր ինտերնետ հասանելիության գովազդներում ներկայացվում է, որ ինտերնետ կապը պետք է ապահովել մինչեւ 128 կիլոբայթ վրկ. արագությամբ, մինչեւ 256-512 կիլոբայթ վայրկյան եւ 1 մեգաբայթ վրկ. արագությամբ: Մինչդեռ սահմանված ձեւով հստակ որակ չապահովելով, սպառողից ավելորդ գումարներ են գանձում:
ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ